
Երեկ հրաժարական է տվել Հունգարիայի նախագահ Պալ Շմիթը, քանի որ 1992 թվականին թեկնածուական ատենախոսություն գրելիս նա արտագրել է այլ գիտնականի աշխատանքը: Եւ ահա Բուդապեշտի համալսարանի ղեկավարության որոշմամբ` մարտի 29-ին նա զրկվել էր գիտական աստիճանից: Այս հրաժարականն ուշագրավ է այն առումով, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին ոչ մեկ անգամ մեղադրել էր գրագողության մեջ: «Տիգրան Սարգսյանը վերցրել է Ալեքսանդր Ալեքսանդրեւիչ Չերեմիխինի գիրքը, ռուսերենից թարգմանել հայերեն, հետո նորից ռուսերեն ու տպագրել… Մենակ Սան Սանիչն է բողոք գրել, թե դնում եք գրքերն արտագրում»,-ասել էր Բագրատյանը` բազմիցս ապացուցելով ՀՀ վարչապետի գրագող լինելու փաստը: Սակայն, ի տարբերություն Հունգարիայի նախագահի, ինչպես տեսնում եք՝ Տիգրան Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել: