Ստեփանավանում 23-ամյա Հեղինեն դանակով և կացինով սպանել է ռուս երիտասարդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին սահմռկեցուցիչ սպանություն էր տեղի ունեցել Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում:

23-ամյա Հեղինե Գալստյանը դանակով, կացինով և լինգով մի քանի անգամ հարվածել և սպանել է 39-ամյա Ալեքսանդր Կլիմովին:

Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Հեղինեն Ա. Կլիմովին դանակի հարվածներով սպանել է վերջինիս պատկանող Միլիոնի փողոցի տներից մեկում և դիակը անչափահաս Աննա Լ.-ի հետ տեղափոխել բակում գտնվող արհեստանոց:

Ալեքսանդր Կլիմովի դիակը հայտնաբերվել է իր տան բակի արհեստանոցի նկուղում` որովայնի մասում սուր կտրած-ծակած վերքերի հետքերով:

Դատական տեղեկատվական համակարգից Armlur.am-ը տեղեկանում է, որ Հեղինե Գալստյանը տվել է նաև սուտ ցուցմունք:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն, և 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` սուտ մատնություն:

Անչափահաս Աննան հանձնվել է պապի հսկողությանը:

Քրգործը այս տարվա մայիսին ուղարկվել է դատարան և գտնվում է Լոռվա մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի վարույթում:

Դատական քննությունը շարունակվում է:




Լրահոս