ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ դառնալու համար: Սակայն, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, Մինասյանը ՀՀԿ գրեթե չի այցելում եւ բացի ՀՀԿ նախընտրական ցուցակի կազմավորումից, այնտեղ որեւէ այլ գործով չի զբաղվում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Միքայել Մինասյանն ունի եւ կունենա առանցքային դերակատարություն ՀՀԿ շտաբում»: Իսկ թե կոնկրետ որ ոլորտն է համակարգելու Մինասյանը, Շարմազանովը պատասխանեց. «Նա լինելու է բոլոր այն ոլորտներում, որտեղ նրա ունակություններն են, իսկ նրա ունակություններն անփոխարինելի են»:




Լրահոս