ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ  Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր համար արդեն հասկանալի է, թե նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին ինչու սպանեցին: «Չար լեզուները պատմում են, որ երբ սպանեցին Մհերյանին, նա տեղյակ էր մեր ջավախահայության ցուցակներից եւ այն բանից, թե քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար: Հենց այս ամենի համար զոհվեց Մհերյանը»,-եզրափակեց Եղիազարյանը: Անդրադառնալով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «մեռած հոգիների» պատմություններին, ՍԴՀԿ անդամը նշեց, որ այդ ամենը չբացահայտվեց նաեւ նրա համար, որպեսզի իշխանությունները կարողանան այդ ցուցակի շնորհիվ «արդար» ընտրություններ անցկացնել:




Լրահոս