ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքից ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ Գարեգին Գաբրիելյանին: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լեւոն Երանոսյանը: Վերջինս «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամ այն գեներալներից է, որը 2008-ին հայտնի հայտարարությամբ դուրս եկավ ԵԿՄ-ից, իսկ երբ ԵԿՄ-ն սատարեց Սերժ Սարգսյանին, վերադարձավ: Ինչ վերաբերվում է Գաբրիելյանին, ապա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրա պաշտոնանկության պատճառը չարաշահումներն են: Ըստ լուրերի` նա տեխնիկայի պահեստամասեր ու անգամ որոշ զինատեսակներ է վաճառել, ինչը բացահայտվել է: Եւ որպեսզի չձերբակալվի, ու աղմուկ չբարձրանա, Ս. Սարգսյանը որոշել է նրան պաշտոնանկ անել: Այս լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ էլ էլ.փոստին ուղարկված նամակին:




Լրահոս