ԱՆՈՒՆԸ ՀԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչատուր Սուքիասյանին ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցելու հարցը կորոշվի ապրիլի 4-ին: Երեւանի վարչական դատարանը երեկ քննել է Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանի ներկայացրած հայցը, որով վիճարկվում էր թիվ 10 ԸԸՀ որոշումը՝ Սուքիասյանին ԱԺ պատգամավոր գրանցելը մերժելու մասին: Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ եւ որոշումը կհրապարակի վաղը, նաեւ տեղեկացրեց, որ դատարանում ինքն ԸԸՀ նախագահին հարցրել է` եթե իրենք ԱՎ վարչությունից առանց կնիքի գրություն բերեին հինգ տարվա քաղաքացիության մասին, արդյոք հանձնաժողովը հիմք կընդուներ դա ու կգրանցեր որպես թեկնածու: «Ո՛չ»,-ասել է ԸԸՀ նախագահը: Փաստաբանն այսքանից հետո ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե կա ոստիկանության ԱՎ վարչության Էրեբունու բաժանմունքի տեղեկանքը՝ սահմանված կարգով, կնիքով, ապա ինչու են ԸԸՀ-ում հիմք ընդունել ԱՎ վարչության մի հասարակ գրություն, այն էլ՝ առանց կնիքի: Ինչեւէ, մինչ դատարանը կկայացնի որոշումը, երեկ ԿԸՀ-ն ՀԱԿ դաշինքի համամասնական ընտրացուցակից հանել է Խաչատուր Սուքիասյանի անունը:




Լրահոս