ՀՀԿ-ն հալածանքների շարք է սկսել ոչ միայն ընդդիմադիրների, այլեւ կոալիցիոն ԲՀԿ-ի հանդեպ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Հայռուսգազարդ» ընկերության Աջափնյակի վարչություն պետ Արտակ Գալստյանն օրերս հրավիրած ժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենք եւս պետք է աշխատեն ՀՀԿ-ի օգտին: Սակայն նա նշել է՝ եթե կան մարդիկ, որոնք ցանկանում են այլ քաղաքական ուժի ընտրել, ապա լավ կլինի` ի սկզբանե հայտարարեն: Աշխատակիցներից մի քանիսն ասել են, որ ընտրելու են ԲՀԿ-ին, որից հետո` երեկոյան, նրանք ազատվել են աշխատանքից: ԲՀԿ-ին ընտրել ցանկացողները պարզաբանումներ են պահանջել Արտակ Գալստյանից, ինչը վերածվել է վիճաբանության: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ Արտակ Գալստյանը, ով նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուսանողական ընկերն է, Աջափնյակ համայնքի 15, 16, 17 թաղամասերում համակարգելու է ՀՀԿ-ի օգտին աշխատանքը: «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, բնականաբար, ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ «Հայռուսգազարդ»-ը տնտեսվարող սուբյեկտ է:
ՀՀԿ-Ն ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ