Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Ուֆա»-ի դեմ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ իր՝ թիմի հիմնական կազմում ընդգրկվելու մասին իմացել է խաղից անմիջապես առաջ: Դարպասապահը նաև ընդգծել է, որ դժվար է եղել հարմարվել արհեստական դաշտին:
-Երևի հաղթել ենք ավելի հրաշալի ֆուտբոլիստների հաշվին, նրանց կատարողական վարպետության: Փոխանցումների ժամանակ մեծ սխալներ թույլ տվեցինք: Որքան հասկացանք, խոտածածկը չէին ջրել: Դժվար է հաշվարկել փոխանցման ուժգնությունը, գնդակը կարող է «փախչել», սահել ոտքի վրայից: Օգնեցին տուգանայինները:
– Ե՞րբ իմացաք, որ մեկնարկային կազմում եք լինելու:
– Խացից առաջ: Սակայն դեռ ավելի շուտ՝ վերջին մարզման ժամանակ, զգացողություն կար, որ հենց ես այս խաղը կսկսեմ մեկնարկից:
– Երկրորդ խաղակեսի մեկնարկում դուք երկու անգամ փրկեցիք թիմին գոլից …
– Ֆորբսի առաջին հարվածից հետո ոչ այնքան հաջող խաղացի, կարող էի և որսալ գնդակը: Ընդմիջումից հետո մի քիչ լիցքաթափված դուրս եկանք խաղադաշտ, խաղը հաջողվեց: Պետք էր ինքնավստահություն զգալ: Լավ է, որ ամեն ինչ հանդարտվեց, և վերգտանք մեր խաղը: