ԱԶԱՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնից ազատվել են ՀՀ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արմեն Սահակյանը, ՊՆ Երեւանի կայազորի ՌՈ պետ Ռուբեն Ներսիսյանը եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հարություն Ոփանյանը:
Ըստ NEWS.am-ի` Ռ. Ներսիսյանը, Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը զինվոր Արսեն Գրիգորյանին դաժանաբար ծեծել են, այդ վիճակում տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ ուղարկել Սեւան:
Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի 23-ից ՌՈ պետի պաշտոնում նշանակված Արմեն Սահակյանը միշտ խնդիրներ է ունեցել ՌՈ աշխատակիցների հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է նաեւ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանին` նրա փոխարեն նշանակելով Ջեբրայիլի հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանին:




Լրահոս