«Զարմանում եմ, որ մարդիկ չեն ուզում իրականությունը տեսնել այնպես, ինչպես այն կա»:
Որքան հաճելի է, երբ մարդու աչքերը բացվում են, ու նա վերջապես սկսում է տեսնել այն, ինչն իրականում գոյություն ունի: Իսկ Օսկանյանի դեպքում գործում է «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքը, ինչի համար Վարդան Օսկանյանը պետք է շնորհակալ լինի ԲՀԿ-ին: Ավելի կոնկրետ` «այն օրհնված սհաթին», երբ Ռոբերտ Քոչարյանն էլ սկսեց իր ջանքերով կառուցված իրականության խոցերը տեսնել: Մինչդեռ շատերին թվում էր, թե այս մարդկանց համար ամեն ինչ վաղուց ու անվերադարձ կորած է: Իսկապես քաղաքականությունը լի է անակնկալներով: Քաղաքական «վատ տեսություն» ունեցողները տարիներ անց սկսում են տեսնել: