Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին:
Նշված նախաձեռնությունը կառավարություն էին ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Հերմինե Նաղդալյանը:
Պատգամավորները ցանկանում են օրենքի մի քանի հոդվածներ վերախմբագրել:
«Որպես պատճառված վնասի հատուցում ավել պահած գումարի համար բանկը պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ հիշյալ գումարի 0.1 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժը վճարվելու դեպքում վնասներ չեն կարող պահանջվել կամ բռնագանձվել», -գրված է կառավարության որոշման մեջ:
Նշվում է որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները: