Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ դիմումի Լիլիթ եւ Հռիփսիմե Ղազարյանների` Վլադիմիր Գրիգորի Ղազարյանին (ծնված 01.08.1952թ.) մահացած ճանաչելու պահանջի մասին:
Խնդրվում է բոլոր կազմակերպություններին եւ քաղաքացիներին Վլադիմիր Գրիգորի Ղազարյանի վերաբերյալ իրենց իմացած տեղեկությունները հայտնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատավոր` Ա. Հունանյան