Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի Սուպերգավաթը նվաճելուց հետո մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ իր սաների տարած հաղթանակը:
«Նպատակ էինք դրել նվաճել այս տիտղոսը եւ արեցինք դա։ Ասում էինք, որ ցանկանում ենք շուտ մոռանալ «Լիվերպուլ»-ից կրած պարտությունը և դա մեզ հաջողվեց։ Այսօր շատ ավելի լավ էինք պաշտպանվում և լավ գրոհում», – նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել էր 2։0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։