ՀԱՅԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանի Նիկոլսկ ավանում իրավապահները հետաքննում են Հայաստանի մի քաղաքացու սպանության հանգամանքները:  Սպանվել է 47-ամյա մի տղամարդ, որին որդին գտել է մետաղների հանձնման կետի մոտակայքում` պարանոցին հասցված վերքով: Երիտասարդն իր մեքենայով փորձել է հորը հասցնել հիվանդանոց, բայց ճանապարհին նա մահացել է: Հարուցվել է քրեական գործ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Ճշտվում է սպանվածի ինքնությունը:




Լրահոս