«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է. «Այս պահի դրությամբ շատ հանգիստ, շատ խաղաղ իրավիճակ է սահմանին ու կարծես թե այդ ընդհարումները չեն էլ եղել: Այս պահին ամեն ինչ նորմալ է: Ոչ միայն վերջին օրերի, այլեւ մյուս ժամանակների հետ համեմատած սահմանում տիրող իրավիճակը շատ հանգիստ է»:
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպումը տվել է իր արդյունքը, Արցախի վարչապետը պատասխանել է. «Ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումը: Այո, այն իր արդյունքը տվել է, բայց նաեւ մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա: Երկու գործոններն էլ դեր են խաղացել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։