Մոսկվայի մետրոյում պայթյունի հետևանքով տուժած Մերի Քոչարյանը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով արձանագրված զոհերի թիվը հասել է 24-ի:

Ռուսաստանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 20-ամյա Մերի Քոչարյանը՝ մերձմոսկովյան Օդինցովոյի բնակչուհին: Մայրաքաղաքի բժշկական աղբյուրները Балтинфо-ին տեղեկացրել են, որ բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, սակայն աղետի ժամանակ ստացած վնասվածքները ծայրահեղ ծանր են եղել:

Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում 8 մարդ է մնում: Այսօր երկու տուժածներ դուրս են գրվել բժշկական հաստատություններից:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:35-ին Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սլավոնական բուլվար» եւ «Հաղթանակի զբոսայգի» կայանների միջեւ ռելսերից դուրս են եկել երկու գլխավոր վագոններ եւ մխրճվել թունելի պատի մեջ: Գնացքի կործանման արդյունքում 23 մարդ է զոհվել, 217-ը տուժել է, 150-ը տեղափոխվել են հիվանդանոցներ:




Լրահոս