ՀԱՐՑ. Երեւանում ընթանում է ծառերի էտման գործընթաց, եւ ծառերի տեսքից հարց է առաջանում` էտողներն արդյոք շատ խորը չեն կտրում ծառերը: Ինչպե՞ս են օգտագործվում էտման ժամանակ կտրված ճյուղերը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ ծառերի գարնանային էտը Երեւան քաղաքում իրականացվում է համաձայն ագրոկանոնների եւ ճիշտ` շեշտը դնելով ծառերի վիճակի, ծերության վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով արտաքին լուսավորության, հասարակական տրանսպորտի եւ ճանապարհային լուսանշանների տեսանելիության ապահովման պահանջները: Էտման հետեւանքով գոյացած ճյուղերը` որպես վառելափայտ, վարչական շրջաններում ձեւավորված հանձնաժողովների որոշմամբ տրվում են կարիքավոր ընտանիքներին:
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, դժվար թե ծառերի էտման գործը պատահական մարդկանց վստահվի: Ուստի, թերեւս, անհիմն են կասկածները, թե հնարավոր է` ճյուղերը չափից դուրս խորքից կտրեն: Հայտնի է, որ նման գործընթաց ամբողջ մայրաքաղաքում ամեն տարի իրականացվում է, ու եթե ինչ-որ բան այն չլիներ, ապա հաջորդող ամիսներին հաստատ չորացած ծառերն էլ կգտնվեին, ինչի առիթով մեր հետեւողական ընթերցողները հաստատ կահազանգեին խմբագրություն: