ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քրոջս ընտանիքն արդեն տասներկու տարի բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Երեխաներն այնտեղ դպրոց են գնում: Հայերեն մի ինչ խոսում են, բայց գրել կամ կարդալ ընդհանրապես չեն կարողանում: Նրանք պատրաստվում են գալ եւ բնակվել Հայաստանում: ՀՀ քաղաքացիների երեխաները, որոնք ուսում են ստացել այլ երկրներում, կարո՞ղ են դպրոցում կրթությունը շարունակել ռուսերենով:

Նաիրա Կարախանյան, 48 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ հինգերորդ դասարանը ներառյալ այլ երկրներում ռուսերեն ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) անընդմեջ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են մինչեւ ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչեւ հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունն ապահովելու եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
Մինչեւ վեցերորդ դասարանը ներառյալ (առնվազն չորս ուս.տարի) եւ բարձր դասարաններն այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է զարմանալ, թե ինչպես են Ռուսաստանից վերադարձող երեխաները մի քանի ամսում լրացնելու մի քանի տարվա բացը: Ընթերցողի հարցից տպավորություն է ստեղծվում, որ երկար տարիներ հայրենիքից հեռու բնակված անչափահասները մայրենի լեզվին գրեթե չեն տիրապետում: Վիճակն էլ այնքան անհուսալի է, որ Երեւանում բնակվող նրանց բարեկամուհին, այլ ելք չունենալով, պատկերացնում է, որ իր հարազատները կարող են սովորել միմիայն ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում:




Լրահոս