Մենք երկիր ենք, որն ինքն իրեն պետք է կերակրի. Դ.Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել է փոփոխություններ կատարել գյուղատնտեսության պետական ծրագրում՝ հաշվի առնելով ներմուծման հետ կապված փոփոխությունների անհրաժեշտությունը, հայտնում են ռուսական կառավարության կայքում:

Մեդվեդևի խոսքով, Ռուսաստանի կառավարությունը կգտնի միջոցներ՝ ներմուծման կախվածությունից ազատվելու հարցում մի շարք մշակաբույսերի և կենդանիների առանձին տեսակների առնչությամբ:

«Մենք այնպիսի երկիր ենք, որը կարող է և պետք է ինքն իրեն կերակրի, և ոչ միայն կերակրի, այլև սննդամթերք արտահանի այլ տարածաշրջաններ և երկրներ»,- ասել է Մեդվեդևը Ստավրոպոլի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Վլադիմիրովի հետ հանդիպմանը:

Մինչդեռ գյուղնախարարությունը հայտարարել է, որ բանակցություններ է վարում Եգիպտոսից, Թուրքիայից, Արգենտինայից, Պերուից և այլ երկրներից Ռուսաստան ներմուծման ավելացման հարցով: Փորձագետները միանշանակ չեն գնահատում ոլորտի զարգացման հետ կապված կառավարության խոստումները: Նրանց կարծիքով, դրա համար անհրաժեշտ է առաջին հեթին ռազմավարութուն ունենալ, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս