![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/05//21557.jpg)
Գերմանիայում գտել են տարիներ առաջ կորած կատվին: Պոլդին տնից դուրս էր եկել 16 տարի առաջ: Տերը հաշտվել էր այն մտքի հետ, որ այլևս չի տեսնելու իր սիրելի չորքոտանուն: Սակայն երբ իմացել է լուրը, ապշել է: Պոլդիին գտել են Մյունխենի անտառներում: Նրա ինքնությունը հնարավոր է եղել պարզել ականջում արված դաջվածքի շնորհիվ: