3-ամյա փոքրիկին փրկել են լողավազանի խողովակի «ճանկերից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից Թաիլանդ գնացած ընտանիքի 3-ամյա դուստրը լողավազանում «ծուղակն» է ընկել: Նրա մայրը պատմել է, որ երեխայի ձեռքը պատահաբար հայտնվել է ջրահեռացման խողովակում, և այն հնարավոր չի եղել դուրս հանել:

Փրկարարներին հաջողվել է փրկել երեխային՝ կտրելով խողովակի մի հատվածը:

Երեխային թթվածնային դիմակ են հագցրել: Փրկարարական օպերացիան տևել է կես ժամ. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս