Երկիր. Արթուր Բաղդասարյանը ցանկանում է նոր Հեղինե Բիշարյան աճեցնել` ի դեմս Գազիյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել. այս անգամ դժգոհողները կանայք են: ՕԵԿ-ից թերթին հասած տեղեկությունների համաձայն, դժգոհությունները վերաբերում են համամասնական ցուցակին, որը դուր չի եկել հատկապես ՕԵԿ կանանց խորհրդի նախագահ, 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանին, ում բաժին է հասել 31-րդ հորիզոնականը: Վատթարացել են նաև երբեմնի մտերիմ ընկերուհիներ 191 դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանի և ՕԵԿ փոխնախագահ Հեդինե Բիշարյանի հարաբերությունները: Ընկերուհուն Բիշարյանը խոստացել էր, որ նա ցուցակում կլինի երկրորդ կինը, սակայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը անակնկալ է մատուցել կանանց. Բիշարյանի ընկերուհու ,տեղըե ցուցակում հանգրվանել է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիաննա Գազիյանը: Ի դեպ, ՕԵԿ-ում շշուկներ կան, որ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է նոր Հեղինե Բիշարյան “աճեցնել”` ի դեմս Գազիյանի, ինչից ահավոր նեղսրտել է Բիշարյանը:




Լրահոս