Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրեց մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին սերմացուի բաշխացուցակը հաստատելու մասին, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու համար օրենսդրական նախաձեռնությունը:
Որոշման հավելվածով նախատեսված է սահմանված չափաքանակներով սերմացու հատկացնել ՀՀ մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր: Ինչպես նաև սերմացուների հանձնման և ընդունման աշխատանքները պետք է կատարվեին համապատասխան մարզկենտրոններում:
Այդ կետի շուրջ անհամաձայնություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով. «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ հետևենք և դա բաժանենք ժողովրդին։ Պահենք՝ փչանա, որ ի՞նչ, տպավորություն է, որ մարզպետներին պահ ենք տվել: Պահելու եք, փչանա, հետո գաք, ասեք՝ դուրս գրենք: Ավելի լավ է բաժանեք ժողովրդին»,-ասաց նա: Իսկ Սերգո Կարապետյանն էլ համաձայնեց: