Երեկ, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շտապում էր մտնել կառավարական շենք, բակում հավաքված գյուղացիներից մեկը նկատեց նրան և հարցրեց. “Պարոն նախարար, ներկրվող վարունգի ու լոլիկի համար ենք եկել, ինչ անենք: Մեր արտադրածը չենք կարողանում ծախել, քանի որ դրսից վարունգ ու լոլիկ են ներկրում”: “Օրինաց երկիր” կառուցելու պատրաստակամություն ստանձնած նախարարն էլ տարավ, բերեց և ուսերը թոթվելով` խիստ պաշտոնապես հայտարարեց. “Ի՞նչ անեմ, թող չներկրեն”: Ու սա ասում է այն նախարարը, ով մտադրված է աղոթքներով կտրուկ բարձրացնել գյուղացիների եկամուտները` միաժամանակ խոստանալով դեմքով շրջվել դեպի գյուղացին: Բայց պարզվում է, որ նախընտրական այս օրերին նախարարը գյուղացիների հավեսը չունի: Թերթը հիշեցնում է, որ օրերս էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե նախարարները պարտավոր են կուսակցության քարոզչությամբ զբաղվել: Հավանաբար սա է պատճառը, որ Սերգո Կարապետյանը տարօրինակ պահվածք է դրսևորել և ուսերը թոթվելով` հեռացել է:
Ժողովուրդ. Պարզվում է, որ նախընտրական այս օրերին գյուղատնտեսության նախարարը գյուղացիների հավեսը չունի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ