Apple-ը հրաժարվել է թունավոր նյութերի օգտագործումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple ընկերությունը հրաժարվել է իր սարքերում, այդ թվում iPad պլանշետներում և iPhone սմարթֆոններում, երկու քիմիական նյութերի օգտագործումից:

Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ մարտին ընկերությունը բողոք էր ստացել Green America կազմակերպությունից՝ պահանջելով արգելել արտադրությունում բենզոլի և N-գեքսանի օգտագործումը:

Apple-ի մասնագետները չորս ամիս հետաքննություն են անցկացրել, սակայն չեն գտել ապացույցներ, որոնց ցույց կտային, որ նշված նյութերը սպառնում են արտասահմանյան 22 գործարաններում աշխատող ընկերության 500 հազար աշխատակիցների առողջությանը: Ընդ որում, 18 ֆաբրիկաներում այդ նյութը չի հայտնաբերվել, իսկ մյուս չորսում այդ նյութերն օգտագործվել են խելամիտ քանակությամբ:

Այդուհանդերձ, ընկերությունը որոշել է պաշտոնապես արգելել նյութերի օգտագործումը:
Թունավոր և կոնցերոգեն բենզոլը կարող է լեյկեմիայի առաջացման պատճառ դառնալ, իսկ N-գեքսանը հայտնի է մարդու նյարդային համակարգի վրա իր ազդեցությամբ:




Լրահոս