Ամերիկյան Մինեսոտա նահանգի Կորմորանտ ավանի բնակիչները գյուղապետ են ընտրել Դյուկ անունով 7-ամյա շանը: Կենդանին հաղթել է՝ զգալիորեն առաջ անցելով տեղի առաջադրված 12 թեկնածուներից:
Շունը կսկսի պաշտոնավարել շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին, ամենամյա տոնավաճառի ժամանակ. տեղեկացնում է Lenta.ru-ն:
Իր գյուղը արժանավայել ներկայացնելու համար Դյուկը ստիպված է եղել 5 ժամ անցկացնել գեղեցկության սրահում: Բացի այդ՝ նրան հանգցրել են նոր գլխարկ և նոր ժապավեն:
Շունն իր պարտականությունները կկատարի մեկ տարվա ընթացքում, իսկ աշխատավարձ կվճարի նրան տեղի կենդանաբանական խանութը՝ կերի տարեկան պաշարի տեսքով: