Հրապարակ. Սեյրան Օհանյանն աշխատանքից ազատել է գնդապետներ Գրիգորյանին եվ Բաբայանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթին հասած տեղեկություններով` օրերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Գրիգորյանին, ՀՕՊ զորքերի պետ, գնդապետ Նիկոլայ Բաբայանին և կազմզորահավաքային վարչության պետի տեղակալին, ում անունը թերթին չի հաջողվել ճշտել: Հետաքրքրականն այն է, որ գնդապետներ Կամո Գրիգորյանն ու Նիկոլայ Բաբայանը ծնունդով ղարաբաղցի են: Թերթը հիշեցնում է, որ մարտի 31-ին ՊՆ կոլեգիայի նիստում քննադատության էին արժանացել մի շարք զինծառայողներ:




Լրահոս