Քարդաշյանները հրաժարվում են նկարահանվել ռեալիթի շոուում կողոպուտի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիմ Կորտնին և Քլոե Քարդաշյանը հրաժարվել են նկարահանվել Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի շարունակությունում, քանի դեռ ոստիկանությունը չի ձերբակալել նրանց փողերն ու թանկարժեք իրերը գողացած կողոպտիչին:

Աստեղային քույրերը համոզված են, որ հանցագործը նկարահանող խմբի անդամներից մեկն է. տեղեկացնում է Popcornnews-ը:

4 հազար դոլար գողացել էին Հեմփթոնսում գտնվող Կորտնիի տնից, ևս 50 հազար դոլար՝ Կալաբասասի առանձնատնից: Կողոպուտի արդյուքում Քլոեն զրկվել է իր զարդերից, որոնց ընդանուր արժեքն է 250 հազար դոլար:

Բոլոր երեք դեպքերում էլ ոստիկանությունը չի հայտնաբերել փականների կոտրման հետքեր: Աղջիկները փոխել են պահպանող համակարգերը և իրենց աշխատակիցներին, սակայն դա չի օգնել:

Հիմա Քարդաշյան քույրերն ուզում են, որ շոուի բոլոր մասնակիցները ստուգման ենթարկվեն ստի դետեկտորի միջոցով: Նրանք համոզված են, որ բոլոր այդ կողոպուտները կարող էին կատարել միայն իրենց մտերիմ մարդկանցից մեկը:

Նոր սեզոնի նակարահանումները պետք է սկսվեն հոկտեմբերին: Եթե մինչ այդ հանցագործին չգտնեն, քույրերը կհրաժարվեն հետագա նկարահանումներից:




Լրահոս