Եմենում հարսին տարել են «սխալ» փեսացուի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի մայրաքաղաք Սանայում երկու ճոխ հարսանեկան արարողությունները, քիչ էր մնում, վերածվեին հուժգու սկանդալի, երբ հարսնացուներից մեկի մեքենան սխալմամբ միացել է այլ շարասյանը, որն էլ հասցրել է նրան ուրիշի փեսացուի տուն հենց այն վայրկյանին, երբ այնտեղ է եկել նրա իրական ընտրյալը:

Սխալը կատարվել է լիմուզինի վարորդի պատճառով, որի մեջ էր գտնվում հարսնացուներից մեկը: Աղջիկը որոշել է արգելակել և մի քանի խոսք փոխանակել պատահաբար հանդիպած ծանոթների հետ: Ճանապարհը շարունակելիս վարորդը պատահաբար միացել է ուրիշ հարսանիքի մեքենաներին և նորապսակ աղջկան քամու արագությամբ հասցրել «փեսացուի» տուն՝ առաջ անցնելով մյուս մեքենաներից. գրում է РИА Новости-ին:

Դիմավորող փեսացուն զարմանք է կտրել, երբ տեսել է, որ մեկի փոխարեն՝ միաժամանակ երկու հարսնացու է ժամանել: Հյուրերը պատմում են, որ այդ պահին երաժշտությունն ու ուրախ բացականչությունները դադարել են և քար լռություն է տիրել:

Լարվածությունը թուլացել է հենց «հարսնացուի» շնորհիվ, ով հայտարարել է, որ նա «սխալ փեսացու» է: Հյուրերը սկսել են ծիծաղել, այնուհետև պարզել են «ճիշտ փեսացուի» անունը, և աղջկան նրա մոտ ուղարկել:




Լրահոս