Իրատես de facto. Օսկանյանն այժմ դեֆակտո, իսկ ընտրություններից հետո դեյուրե վերցնելո՞ւ է ԲՀԿ-ի լիդերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը գրում է. “Ապրիլի 1-ին` Խաբելու օրը, ինչպես տեղեկացրել էինք, Մխչյանում է եղել հայոց իշխանական իսթեբլիշմենթը` հյուր Արգամիչներին: Ոչ թե խաբելու, այլ ընտրություններին բարի երթ մաղթելու, իրար հետ մոտիկից շփվելու, ընտրություններից առաջ իրար “զգալու” համար (հասկանալի է` Արգամիչը հաճելին համընթաց օգտակարած կլինի սեփական շահերին, բայց դա չէ կարևորը): Այնտեղ են եղել կոալիցիոն բոլոր լիդերները` Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը և, իհարկե, ընտանիքի հարազատ անդամ Գագիկ Ծառուկյանը:
Վերջինիս “կոմպանյոնությունը” ՀՀԿ և ՕԵԿ լիդերներին, երբ դեռ չէր չորացել Օսկանյանի ուրբաթ օրվա մտքի թանաքը, այն է` ԲՀԿ-ի մասնակցությունը կոալիցիային ձևական է եղել, ու ինքը` Օսկանյանը, նոր կոալիցիա է կազմելու (բաց տեքստով հենց դա էր նշանակում նրա ասածը) ընտրություններից հետո, դիտարժան է սպրդող այն լուրերի ֆոնին, թե Օսկանյանն այժմ դեֆակտո, իսկ ընտրություններից հետո արդեն դեյուրե վերցնելու է ԲՀԿ-ի լիդերությունը: Մխչյանի “սխոդկան” առանձնահատուկ էր նաև նրանով, որ տեղի էր ունենում ԲՀԿ-ի “հոր”` Մոսկվայից վերադարձի և նրա սպասվող նախընտրական հայտարարության ֆոնին արձանագրելու, որ կոալիցիայի մահվան մասին լուրերը չափազանցված են: Ավելին, Օսկանյանից առկա նոր “մարտահրավերը” կոալիցիոն կապերն էլ ավելի սերտ է դարձրել, ստիպելով քով քովի գալ, առաջին հերթին, Գագի Ծառուկյանի “համար”: Հասկացե՞լ են ԲՀԿ-,հայրերըե մխչյանյան սույն մեսիջը, թե՞ ոչ, կերևա առաջիկայումե:




Լրահոս