Տեքսասցի դեռահասը 2 օր բնակվել է սուպերմարկետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

14-ամյա դեռահասը Տեքսասից 2 օրից ավել բնակվել է Walmart սուպերմարկետների ցանցի խանութում: Նա թաքնվել է ապրանքների դարակների ետևում և այնտեղ էլ իր համար ուտելիք հայթհայթել. տեղեկացնում է USA Today-ը:

Դեռահասը որոշել է պատսպարվել սուպերմարկետում այն բանից հետո, երբ փախել է ազգականուհու տնից, ուր բնակվում էր մինչև ծնողների վերադարձը:

Տղան թաքնվում էր գնորդնրի և խանութի աշխատակիցների աչքից հեռու գտնվող երկու թաքստոցներում: Դրանցից մեկը գտնվում էր մանկական սայլակների հետևում, իսկ մյուսը՝ թղթյա սրբիչների և զուգարանի թղթի դարակների հետևում: Որպեսզի իրեն չհայտնաբերեն, դեռահասը օրվա մեջ մի քանի անգամ զգեստափոխվել է:

Դեպքը կատարվել է հուլիսի վերջին: Դեռահասի ծնողները պատմել են, որ իրենց որդին մեկ անգամ արդեն փախել էր տնից և թաքնվել առևտրի օբյեկտներում և լքված շինություններում:




Լրահոս