Lragir.am-ի տեղեկացմամբ, ապրիլի 6-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ականատեսների վկայությամբ, վերջերս բանտից վաղաժամկետ ազատված Սամսոն Պողոսյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին իր տնից դուրս են հրավիրել թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ թեկնածու Մերուժան Շատինովի Մխոյանին և վեճի բռնվել: Տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո Մերուժան Շատինովը գնացել է Նահապետ Գևորգյանի հարազատ գյուղ՝ Հոկտեմբեր և շարունակել վեճը:Կրկին ականատեսների վկայությամբ հնչել են նաև կրակոցներ, որի հետևանքով առայժմ անձը չպարզված մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ տուժողը Սամսոն Պողոսյանի եղբայրն է:Նշենք, որ Սամսոն Պողոսյանը ազատազրկվել էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով, 8,5 տարի ժամկետով:
Նշենք նաև, որ երեկ, ըստ ականատեսների, Սամսոն Պողոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մշակույթի տան հետնամասում դաժան ծեծի են ենթարկվել ՀՀ Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանը, ով մասնակցում է ԲՀԿ քարոզարշավին: