Արդեն տևական ժամանակ է` Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից իրականացվում են ապօրինի շինարարական աշխատանքներ:
Ինչպես արդեն տեղեկացրել է Armlur.am-ը, Ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսական անձնակազմը շարունակում են պայքարել ՕԵԿ-ի անօրինականությունների դեմ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ քաղաքաշինության հողի վերահսկողության տարածքային երկրորդ բաժնի պետ Արմեն Գևորգյանն Armlur.am-ին տեղեկացրեց, որ քաղաքապետարանը շինությունը ապօրինի է ճանաչել: Նրա խոսքով՝ արդեն երկրորդ անգամ է, ինչ ապօրինի շինարարություն իրականացնողները տուգանվում են:
Ա. Գևորգյանը հավելեց, որ ՕԵԿ-ն արդեն երկրորդ անգամ է տուգանվում:
«Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն` առաջին անգամ տուգանվելու դեպքում տուգանքի չափը կազմում է 200 հազար դրամ, երկրորդ դեպքում` 500 հազար դրամ: Տուգանքի չափը կարող է հասնել մինչև 2 միլիոն 500 հազար դրամի»,- նշեց Ա. Գևորգյանը:
Լուսինե Հակոբյան