10-ամյա կոլումբիացի մի աղջիկ դարձել է աշխարհում` երբևէ մայրացած ամենաերիտասարդ մարդը: Նա ծննդաբերել է կեսարյան հատումով 39 շաբաթ տևած հղիությունից հետո: Աղջիկը բարեհաջող ծննդաբերել է: Երեխան կշռում է 2 կգ-ից քիչ ավելի,- հայտնում է Daily Mail-ը:Ոստիկանությունը պատրաստվում է հետապնդում սկսել երեխայի հոր դեմ` անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Կոլումբիական լրատվամիջոցների տվյալներով խոսքը կամ 15 տարեկան երիտասարդի, կամ 30 տարեկան տղամարդու մասին է:Տեղի հիվանդանոցի բժշկուհին ասել է, որ նախկինում Ուայու ցեղի աղջիկների մոտ նման դեպքեր ևս գրանցվել են:
10-ամյա աղջիկը մայրացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ