ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 14-ին կազմել է 410.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.73 դրամ (նվազել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 684.25 դրամ (նվազել է 3.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.39 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 262.43 դրամ, ոսկին՝ 17,301.7 դրամ, պլատինը՝ 19,398.47 դրամ:
Օգոստոսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»ԲԲԸ-ում կայացել է 1,240,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ: