Այսօր կայացավ կայուն զարգացման հիմնախնդիրներին նվիրված “Ռիո+20” համաշխարհային գագաթաժողովի համար ՀՀ ազգային գնահատման զեկույցի հանրային քննարկումները, որոնք կազմակերպել էին ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բնապահպանության նախարարությունները: Քննարկումը նախագահում էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ “Ռիո+20” համաշխարհային գագաթաժողովն առաջին անգամ տեղի է ունեցել 1992թ., այնուհետև 2002թ.: Գագաթաժողովը կմեկնարկի հունիսին, Ռիո Դե Ժաներյո քաղաքում:
“Ռիո+20” համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքները գրեթե մոտեցել են ավարտին։
Զեկույցը պատրաստել է գագաթաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովը, որի համանախագահներն են ՀՀ արտաքին գործերի և բնապահպանության նախարարները:Հրավիրված քննարկումներին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, և այլոք: