Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․ Սիամանթո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտահայ բանաստեղծ Սիամանթոն (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան) ծնվել է 1878թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում, վաճառականի ընտանիքում։

Սկզբնական կրթությունը ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում։

1891թ. հոր հետ տեղափոխվել է Կ․ Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894-96 թթ. հայկական ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում՝ 1897 թ. մեկնել է Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի ազատ ունկնդիր։

179703_373968326038354_1535305263_n

Եվրոպայում Սիամանթոն սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորտում էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները։

Սիամանթոյի աոաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թ. «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյիի ստեղծագործության ուղղությունը։

0

Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։

Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի ևսիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներքին լարվածությամբ, երևակայության տեսիլային վերացությամբ ու մակդիրների կուտակումներով նրա պոեզիան աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու«Մատյան ողբերգության» հետ։

Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն




Լրահոս