Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց վերջին տուրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

41-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում՝ այսօր Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին: Մեր հավաքականը մրցաշարն ավարտեց 16 միավորով և չգրավեց մրցանակային տեղ:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականից հաղթանակ տարավ միայն թիմի առաջատար Լևոն Արոնյանը: Իսկ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը խաղացին ոչ-ոքի:

Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց լեհերին ևվաստակեց 19 միավոր:

Օլիմպիադա-2014. 11-րդ տուր

Հայաստան – Չեխիա 2.5:1.5

Լեւոն Արոնյան – Դավիդ Նավարա՝ 1:0
Վիկտոր Լազնիկա – Գաբրիել Սարգսյան՝ 0.5:0.5
Սերգեյ Մովսեսյան – Զբինեկ Հրաչեկ՝ 0.5:0.5
Վլաստիմիլ Բաբուլա – Վլադիմիր Հակոբյան ՝0.5:0.5




Լրահոս