ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից ապրիլի 5-ին մեծ քանակությամբ քիմիական նյութեր են տեղափոխել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, քիմիական նյութերի տեղափոխումը կատարվել է փետրվարի 24-ին Մանկավարժական համալսարանի ռեկտորի դիմումի համաձայն: ԱԻՆ աշխատակիցների կողմից համալսարանի քիմիական նյութերի պահեստում ուսումնասիրություն է իրականացվել, որի արդյունքում պարզվել էր, որ պահեստում տարաբնույթ քիմիական նյութերի մեծ քանակություն կա` ապակյա տարաների և պոլիէթիլենային փաթեթների մեջ: Որոշ ապակյա տարաների վրայից բացակայում են պիտակները, և հնարավոր չէ առանց անալիզի պարզել նյութի տեսակը:
Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ նախօրոք պայմանավորվածություն է ձեռք բերվել նյութերի պահպանման վերաբերյալ: