Օրինաց երկիր կուսակցության և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի միջև շարունակվող թեժ պայքարն անցել է հայհոյանքների դաշտ: Երեկ, երբ Ագրարային համալսարանի լաբորատորիայի տարածքում հավաքված ուսանողները ցանկապատը շուռ տվեցին ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի ուղղությամբ, վերջինիս որդին՝ Կարեն Սարգսյանը, միանգամից սկսեց հայհոյանքների տարափ տեղալ:
Իհարկե, Բիշարյանի որդին, առաջին անգամը չէ, որ փայլում է նման պահվածքով: Սակայն ուշագրավն այստեղ նախկին մանկավարժ Բիշարյանի պահվածքն է, ով հայտարարում է, թե իր որդին չի հայհոյել:
Իհարկե, ՕԵԿ խմբակցության ղեկավարի համար ակնհայտ ճշմարտությունը հերքելը սովորություն է դարձել, բայց այն, որ Կարեն Սարգսյանը Հեղինե Բիշարյանի որդին է, դա միանշանակ է:
Կարծում ենք՝ ավելորդ է ինչ-որ բան մեկնաբանելը, տեսանյութն արդեն ամեն ինչ ապացուցում է.
Տեսանյութի կադրերը՝ news.am-ի