Գիտնականները բազմիցս են բարձրաձայնել, որ առավոտյան նախաճաշն օգտակար է օրգանիզմին: Բոլորն են խորհուրդ տալիս առավոտյան ինչ-որ բան ուտել, սակայն կյանքի ռիթմը հաճախ խանգարում է առավոտյան նախաճաշին:
Այս անգամ Armlur.am-ը որոշեց մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել, թե իրենց արդյոք հաջողվում է առավոտյան նախաճաշել: Պատասխաններից պարզ դարձավ, որ մեծ մասը կարողանում է նախաճաշել և դա շատ օգտակար և արդյունավետ է համարում:
Մի մասն էլ նշեց, որ ցանկություն կա, սակայն աշխատանքի բերումով վաղ են արթնանում և նախաճաշին ժամանակ չի մնում: