Դե՞մ եք սոցիալական ցանցերում կոպիտ մեկնաբանություններին. հարցում. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ցանցերից բոլորն են օգտվում: Այն հաճախ օգտատերերին հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել և ազատորեն արտահայտել իրենց մտքերը:

Սակայն բոլորն են նկատում, որ վերջերս սոցիալական կայքերում ավելացել են կոպիտ, գռեհիկ, հաճախ հայհոյանքներով լեցուն մեկնաբանությունները: Բնականաբար, ոչ մի օգտատերի հաճելի չէ կարդալ նման մեկնաբանությունները:

Armlur.am-ի հետ զրույցում սոցիալական ցանցերին օգտվող երիտասարդները նույնպես այդ կարծիքին էին: Նրանք ևս գտնում էին, որ նման մեկնաբանություններն ավելացել են, ինչը, բնականաբար, խանգարում է շփմանը:

Նրանք գտնում էին, որ յուրաքանչյուր անձ ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն դա չպետք է անցնի գռեհկության սահմաններն ու վիրավորի դիմացինին:




Լրահոս