Կալանավորվել է «օրենքով գող» Դատո Թբիլիսցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Օսետիայում ոստիկանությունը ձերբակալել է «օրենքով գող» Դավիթ Շարաբիձեն` Դատո Թբիլիսցի մականվամբ:

ՆԳՆ փոխանցմամբ` 33-ամյա բնիկ վրաստանցին կալանավորվել է Հս. Օսեթիայի Միխայլովսկոյե համայնքի ոստիկանների կողմից: Օպերատիվ խմբի անձնական ուսումնասիրությունները պարզել են, որ քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «ТТ» մակնիշի ատրճանակ` լիցքավորած պարկուճով, որում եղել է 8 գնդակ` 7,62 տրամաչափով:

Զենքի ապօրինի պահման փաստով արդեն կալանավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ինչպես նաև ստուգվում է նրա հնարավոր մասնակցությունը նախկինում կատարված հանցագործություններում:




Լրահոս