Սպասվում է, որ առաջիկա հանդիպումներում «Դինամոյի» դարպասը կշարունակի պաշտպանել մոսկովյան ակումբի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին. գրում է Izvestia-ն:
Ակումբի մարզական տնօրեն Գուրամ Աջոևը նշել է` «Դինամո»-ն չի դիտարկում նոր դարպասապահ ձեռք բերելու հարցը:
«Մենք գոհ ենք մեր կազմում եղած դարպասապահներից և վստահում ենք նրանց: Նոր թեկնածություններ չենք դիտարկում: Վերջին հանդիպումը հրաշալի անցկացրեց Ռոման Բերեզովսկին, և գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը գոհ է նրա խաղից»,- ասել է նա:
Մրցաշրջանը «Դինամոյի» հիմնական դարպասապահի կարգավիճակում սկսել էր 30-ամյա Վլադիմիր Գաբուլովը, սակայն երկու խաղում նա սխալներ թույլ տվեց: «Դինամոյում» է հանդես գալիս նաև 27-ամյա Անտոն Շունինը: