
Ապրիլի 5-ին, ժամը 11.45-ին Ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատի Երևանյան 37 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը։ Փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել 1935 թ. ծնված Կիմա Սարգսյանի դին: