Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արգելել է Ելիսեյան Պալատում պանրի մատուցումը, այս լուրը հաստատել է Ֆրանսիայի նախագահական նստավայրի գլխավոր խոհարար Բեռնար Վասիլ Վենգը,-գրում է The Telegraph-ը:Վենգը նշել է, որ նախագահը բնավ պանրի սիրահար չէ, քանի որ կարծում է, որ դրա յուղայնության տոկոսը չափազանց բարձր է և հարմար չէ իր ճաշացանկին:Պանրի նկատմամբ Սարկոզիի “անբարյացկամ” վերաբերմունքը անցյալ տարի հոկտեմբերին սպառնում էր լուրջ դիվանագիտական միջադեպի վերածվել Գերմանիայի և Ֆրանսիայի միջև, այն բանից հետո, երբ Սարկոզին վիրավորել էր Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելին ասելով.”Տիկին Մերկելն ասում է, որ դիետա է պաշտպանում,սակայն արդեն պանրի երկրորդ կտորն է վերցնում”: Սարկոզին իր կնոջ` նախկին մոդել և երգչուհի Կարլա Բրոպանիրւնիի խորհրդով խիստ դիետա է պահպանում:
Նիկոլա Սարկոզին արգելել է Ելիսեյան Պալատում պանրի մատուցումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ