Ռուս-թուրքական պայմանավորվածությունները հարցականի տակ են դնում ՀՀ իշխանությունների ակնկալած արդյունքները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ Սերժ Սարգսյանը, ՌԴ-Արեւմուտք փոխադարձ պատժամիջոցներից ոգեւորված, հայտարարում էր, թե Հայաստանի համար դեպի ռուսական շուկա արտահանման նոր հնարավորություններ են բացվում, երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին:

Համաձայնեք, որ ռուս-թուրքական պայմանավորվածություններն արդեն իսկ մեծ հարցականի տակ են դնում ՀՀ իշխանությունների ակնկալած արդյունքները. ի վերջո,ռուսական շուկան գրավելու համար Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. բավական է միայն նշել ՌԴ-ի հետ ծովային անմիջական սահմանը, որը ապրանքների արտահանումը էժանացնում է մի քանի անգամ:

Այնինչ՝ ՀՀ-ն ՌԴ ապրանքներ է արտահանում եվրաինտեգրացիայի ուղին բռնած Վրաստանի միջոցով. իսկ թե Վերին Լարսի անցակետում ինչ վիճակ է պարբերաբար տիրում, հայտնի է շատերին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս