Ամեն ինչ արվում է, որ Թոխմախի Մհերին մեկուսացնեն․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հանրահայտ Թոխմախի Մհերը որքան էլ հայտարարի, որ իր դեմ խաղ չկա, և ոչ ոք չի կարող իրեն «գծերից գցել», նրա դեմ դավերը շարունակվում են, ամեն ինչ արվում է, որ նրան մեկուսացնեն: Անգամ լուրեր են շրջանառվում, որ այդ ամենը տեղի է ունենում վարչապետ Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ», ում հորդորով էլ իշխանական, իշխանամերձ և ոչ միայն այդ շրջանակներից ոմանք իրենց հարաբերությունները սառեցրել են Թոխմախի հետ: Գեներալներ Սեյրան Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի հարաբերություններն իրենց վաղեմի «ախպոր» հետ նույնպես առաջվա ջերմությունը չունեն:

Վիճակն այն աստիճան է սրվել, որ, ասում են՝ Մհերը որոշել է ոտը կախ գցել և որդու հարսանիքը հնարավորինս հետաձգել, երբ արշալույսները խաղաղվեն, որովհետև կասկածներ ունի, որ իր օջախի առիթն այնպես չի հարգվի իշխանության վերնախավի կողմից, ինչքան կարող էր:

Հիշեցնենք,որ նրա որդին, որը նաև Երևանի ավագանու անդամ է, դեռ մայիսին նշանվել է «Բելաջիո» ռեստորանային համալիրի տնօրեն Գրիշ Մարգարյանի եղբոր՝ Սերժ Մարգարյանի աղջկա հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս