Հակոբ Հակոբյանը դեռ չի այցելել Չինարի գյուղ՝ պարզելու թե ինչ վիճակում են գտնվում գյուղացիները գնդակոծություններից հետո․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տավուշի մարզի Չինարի գյուղը ներառող թիվ 41 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) մինչեւ օրս այդպես էլ ոչ մի անգամ գյուղ չի այցելել՝ պարզելու, թե ինչ վիճակում են գտնվում գյուղացիները ադրբեջանական գնդակոծություններից հետո:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորն արդարացավ, թե երկրում չի եղել, բայց Հայաստան վերադառնալուն պես զրուցել է Չինարիի գյուղապետի հետ ու պատրաստվում է սեպտեմբերին այցելել իր ընտրատարածք՝ նաեւ սահմանամերձ Չինարի գյուղ:

«Ես ունեմ գրաֆիկ, ես իմ գրաֆիկով գնում, իմ ընտրողների հետ հանդիպում եմ, հաջորդ հանդիպումը իմ ընտրողների հետ լինելու է սեպտեմբեր ամսին: Երբ որ գյուղում կրակոցներ էին հնչում, ես այստեղ չէի, դրա համար չէի գնում, հիմա սեպտեմբերին գնալու եմ, բայց այս ընթացքում իմ աջակցությունը ցուցաբերել եմ գյուղին»,-հայտարարեց պատգամավորը՝ որեւէ կերպ չցանկանալով նշել, թե ինչ աջակցության մասին է խոսքը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս