Ժառանգություն կուսակցությունը նախընտրական քարոզչությունը կսկսի երգ ու պարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 9-ին “Ժառանգություն” կուսակցությունը մյուս կուսակցությունների հետ կսկսի նախընտրական քարոզչությունը, միայն թե առաջին օրը կընթանա երգ ու պարով, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և խորհուրդ տվեց պատրաստվել պարի: “Ժառանգության” առաջնորդն իր խոսքում նշեց, որ հավատում է, որ ՀՀ անկախացումից քսան տարի անց Հայաստանը և նրա քաղաքացիական հասարակությունը կվերափոխվի:”Հավատացած ենք, որ հինգ տարի առաջ մենք Երևանում հաղթանակ տարանք: Առաջին անգամ էինք մասնակցում ընտրություններին և երրորդ տեղը գրավեցինք, բայց անփորձ լինելով չկարողացավ պաշտպանել այն: Այս անգամ մենք հաղթանակ կգրանցենք ամբողջ հանրապետության տարածքում”,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը վստահ է, որ իրենք հավաքած ձայներով կզբաղեցնեն երկրորդ տեղը: Րաֆֆի Հովհաննիսյան նշեց, որ ընտրություններից հետո պարզ կդառնա քաղաքական ուժերն ի վերջո կկարողանան արդյոք միմյանց ձեռք սեղմել, թե ոչ: Այդ հանգամանքը նա հնարավոր է համարում միայն ազատ և արդար ընտրությունների դեպքում: “Այսօր արդեն մեկը ցուցակագրում է, մեկը բաժանում է՝ ջեմ, մուրաբա, մեկը՝ բժշկական օգնություն է ցուցաբերում: Պետք է ստեղծվեն հավասար պայմաններ բոլորի համար”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե տեղի ունենան ազատ արդար ընտրություններ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը տեսականորեն չի բացառում ցանկացած ուժի հետ կոալիցիայի կազմումը:




Լրահոս